Ամերիկյան Ֆորթ Լի ռազմաբազայում հրաձգություն կազմակերպած կին զինծառայողը մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքը կատարվել էր օգոստոսի 25-ին Վիրջինիա նահանգի ռազմաբազայում: ԱՄՆ-ի բանակում 14 տարի ծառայած կինը կրակել է ինքն իր վրա: Ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել է: Այլ զոհեր եւ վիրավորներ չկան:
Կրակոցներն արձակվել են մարտական ապահովման շտաբի շենքում: Հայտնի է, որ կինը հունից դուրս է եկել, սկսել է գրասենյակի իրերը դեսուդեն շպրտել, հետո դիրքավորվել է: Մի քանի ոստիկանական մեքենա է ժամանել բազա: Շենքում հազարից ավելի մարդ կար: