News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միավորումը խստիվ դատապարտում է ուսանողության կողմից անընդունելի մարդկանց նման պաշտոնների նշանակումը, որոնք չեն կարող ներկայացնել եւ պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները տվյալ ուսումնական հաստատություններում: Այս մասին նշվում է «ԱՈՒՖ» ուսանողական միավորման հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասվում է.

«Օրերս ՀՊՏՊ ուսխորհրդի արդեն իսկ նախկին նախագահ Սեւակ Խաչատրյանը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր: «ԱՈւՖ» ՈւՄ դեռեւս դեկտեմբեր ամսին անդրադարձել էր ՀՊՏՊ ուսխորհրդի եւ վերջինիս նախագահի լկտի պահվածքին` Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ:

Պարզվում է, ինչպես եղել է ԵՊԼՀ նախկին ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանի դեպքում, այնպես էլ հիմա ՀՊՏՀ-ում նոր հաստիք է ավելացվել: Հասմիկ Ափյանը նշանակվեց ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական, իսկ Սեւակ Խաչատրյանը՝ ուսանողության հետ աշխատանքների  գծով  պրոռեկտոր: Դա այն դեպքում, երբ Հ. Ափյանի նշանակումից ամիսներ առաջ, նույն Ափյանի դեմ բուհի ուսանողությունն ավելի քան 2000 ստորագրություն էր հավաքել, իսկ Սեւակ Խաչատրյանը, մեղմ ասած, վատ համբավ ունի ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլ նաեւ ողջ ուսանողության, երիտասարդության եւ հասարակության շրջանում:

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին եւ ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել:

«ԱՈւՖ» ՈւՄ-ը խստիվ դատապարտում է ուսանողության կողմից անընդունելի մարդկանց նման պաշտոնների նշանակումը, ովքեր չեն կարող ներկայացնել եւ պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները տվյալ ուսումնական հաստատություններում: Վերջիններս առաջնորդվել եւ շարունակում են առաջնորդվել միայն ու միայն կուսակցական շահերով:

«ԱՈւՖ» ՈւՄ-ը ԿԳՆ-ից պահանջում է ձեռնարկել համապատասխան քայլեր, քանի որ նման անձանց պաշտոնների նշանակելը կարող է հանգեցնել վերջիններիս ամենաթողության: Այս իրավիճակը եւս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Տպել
Ամենաշատ