News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոր տանը հազվագյուտ օգտագործվող ննջարան մտնելով՝ տղամարդն ապշել է, երբ մահճակալի վրա իշամեղուների հսկա բույն է հայտնաբերել: Նրա գնահատմամբ, բնում 5000 իշամեղու է բնակվել, որոնք իրենց համար բույն էին կառուցել՝ ծամելով անկողինը, այդ թվում՝ վերմակն ու բարձերը: Հսկայական բնի դեմ պայքարելու համար հրավիրել են միջատների ոչնչացման մասնագետ Ջոն Բրիքեթին:

«45 տարվա ընթացքում երբեք նման բան չեմ տեսել: Այնտեղ նվազագույնը 5000 մեղու կար,- ասել է նա:- Դա վտանգավոր աշխատանք էր: Այն հաղթահարելու համար ստիպված էի պաշտպանիչ հագուստ հագնել»:

Բրիքեթի կարծիքով՝ իշամեղուները սկսել են իրենց բույնը կառուցել մայիսի սկզբին, եւ զարմանալի է, որ տանտիրուհին չի նկատել դա:

Զանգ ստանալուց հետո միջատների դեմ պայքարողը վստահ է եղել, որ հերթական սարդոստայններով շինությունն է լինելու, սակայն բացելով դուռը՝ տղամարդը չի հավատացել իր աչքերին: Մահճակալը պատված է եղել 90 սանտիմետրանոց բույնով, որը շարունակել է մեծանալ: Ընդ որում, Բրիքեթը խոստովանել է, որ նախորդ ամենամեծ բույնը, որն ինքը ոչնչացրել է, թենիսի գնդակի մեծության է եղել:

Ըստ «Mail Online»-ի, կինը, ով չի ցանկացել հայտնել անունը, 5 սենյականոց բնակարանում մենակ է ապրում: Նրա խոսքով՝ մի քանի ամիս սենյակ չի մտել, իսկ նոր բնակիչներին հայտնաբերել է որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ