News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան. գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն ասում է, որ աճը փուչիկային է եղել։ Վերջին տարիներին սա Տ.Սարգսյանի միակ միտքն է, որին գոնե մասամբ համաձայն եմ։ Այ հիմա ինձ էլ են «դիտողություն» անում. եղբայր համ ասում ես աճ չի եղել, համ էլ ասում ես Քոչարյանի բախտը բերեց։ Ուզում եմ նշել, որ միշտ էլ ասել եմ. աճ եղել է։ Բայց զգալիորեն ցածր, քան արձանագրել է ԱՎԾ-ն։ Ենթադրում եմ, որ բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում։ Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 եւ մարտի 1 էր տեղի ունենում։

Արդեն ավարտում եմ մի գիտական մի հետազոտություն՝ քոչարյանական տնտեսական աճի մասին։ Խմբագրում եմ, ճշտում եմ, հրապարակախոսական շունչ եմ տալիս նյութին։ Ամենաուշը նոյեմբերի սկզբներին հայ ընթերցողը հնարավորություն կունենա տեսնելու իրականությունը։ Ի դեպ, Քոչարյանի պաշտոնավարման շրջանում բարձր աճեր նկարելով ԱՎԾ-ն սպառեց լիմիտը հաջորդ նախագահի եւ երեկվա ու այսօրվա կառավարության համար։ Վերջիններս հնարավորություն չունեն թվերը կեղծել այնքան, ինչքան դա արվում էր երկրորդ նախագահի օրոք»,-գրել է Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին. Իրավապաշտպան ՀԿ-ներ
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի...
Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր․Փաշինյան (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
«Հրապարակ». «Շանթ»-ի սեփականատերը հաղորդում է ներկայացրել զինդատախազի տեղակալի դեմ
Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն...
«Փաստ». Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ
Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են...
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ