News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ճապոնիան սեփական Բեթմենն ունի: Առօրյայում նա 41-ամյա  եռակցող է` Ճապոնիայի Տիբա քաղաքից: Սակայն նրա անունը  քողարկված է գաղտնիքով: Պարբերաբար նա  Բեթմենի հագուստ է հագնում եւ շրջում  քաղաքի փողոցներով` եռանիվ Բեթփոդով:

Ինքն իրեն անվանում է Տիբեթմեն, իսկ  իր փոխադրամիջոցը` Տիբեթփոդ, փոխանցում է NTDV.ru-ն:

Չնայած հայտնի կոմիքսների հերոսի հետ ունեցած նմանությանը, ճապոնացի Բեթմենի նպատակը հանցավորության դեմ պայքարը չէ: Ըստ նրա` իր գլխավոր խնդիրը մարդկանց ժպիտ պատճառելն է:

Տիբեթմենն իր եռանիվ մոտոցիկլետն անձամբ է պատրաստել: Դրա համար ծախսել է 6 հազար դոլար: Տիբեթմենը քաղաքում եւ Ճապոնիայում մեծ հռչակ է  ձեռք բերել այն բանից հետո, երբ մայրուղով իր շրջագայության տեսագրությունը հայտնվել է YouTube-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ