News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մաքսային միությունից եւ Միասնական տնտեսական տարածքից Ղազախստանի դուրս գալու հնարավորությունը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Ես կարող եմ մեկնաբանել միայն այն, ինչին ականատես եմ եղել: Մինսկում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի նախագահների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Խրիստենկոյի եւ երեք եվրահանձնակատարների համատեղ հանդիպումը նվիրված էր ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնմանը, ինչպես հրադադարի տեսակետից (այս հաշվով Մաքսային միության մասնակից-երկրների դիրքորոշումը կատարելապես միասնական է), այնպես էլ տնտեսական ներդաշնակության ապահովման մասով, ինչպես նաեւ այնպիսի լուծումների որոնմանը, որոնք Ուկրաինային այնպիսի իրավիճակի մեջ չեն դնի, երբ վերջինս, Եվրամիության հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով, կխախտի ԱՊՀ-ի ազատ առեւտրի գոտու նկատմամբ իր պարտավորությունները», - հայտարարել է Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ Մաքսային միության մասնակիցների միջեւ (Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ) ոչ մի տարաձայնություն չի եղել եւ չի էլ կարող լինել

«Մեր մոտեցումը բացարձակապես միասնական է՝ Մաքսային միությունը ինքնիշխան պետությունների միավորում է, որոնք իրենց տնտեսական, առեւտրային եւ ներդրումային ներուժի միավորման մեջ շահ են տեսնում: Հենց այդ է Մաքսային միության հետ համագործակցել ցանկացող այլ երկրների՝ վերջինիս անդամակցելու, այնուհետեւ  Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու ձգողական գործոնը», - նշել է Լավրովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ «եթե Եվրասիական տնտեսական միությանը անդամակացությունը խոչընդոտի Ղազախստանի ինքնիշխանությանը, ապա հանրապետությունը դուրս կգա միությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ