News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նաիրիտի» գործարանը լիովին կարելի է միացնել իրանական գազային բարտերին: Այսօր՝ սեպտեբերի 2-ին, լրագրողներին իր կարծիքը հայտնեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ «Նաիրիտը» եւ Երեւանի ՋԷԿ-ը, որն այսօր գազի դիմաց էլեկտրականություն է արտահանում Իրան, կարելի է միավորել Երեւանի Հարավային արդյունաբերական հանգույցին: «Նաիրիտը» իր կաուչուկի մի մասը կարող է փոխանակել գազով, իսկ մնացածը վաճառել՝ տոննայի դիմաց 6 հազար դոլարով:

Սաֆարյանը նշեց, որ արտադրության վերականգնման դեպքում, «Նաիրիտը» տարեկան 100-120 մլն խմ գազ կօգտագործի, այն դեպքում, երբ Երեւանի ՋԷԿ-ն արդեն օգտագործվում է 480-ը: Իսկ սա նշանակում է, որ նշված սխեմայի ընդլայնումը ոչ այդքան մասշտաբային է եւ լիովին իրատեսական:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն 2010թ. ապրիլից դադարեցրել է արտադրությունը: 2013թ. հաղորդվել էր ռուսական «Ռոսնեֆթի» կողմից գործարանում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ