News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկ տարի առաջ բացված քաղաքային շուկայի վաճառողները դժգոհ են  առեւտրից, իսկ պատճառը օրեցօր ավելացող փողոցային առեւտուրն է:

«Մարդիկ հիմա ճանապարհներին են առեւտուր անում: Բերում, գետնին են լցնում սաղ ապրանքը, հիգիենիան պահպանված չէ, մարդիկ էլ գերադասում են մի տասը, քսան դրամ պակաս տան ու այդտեղից օգտվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց շուկայի վաճառողներից Գեղեցիկ Գրիգորյանը:

Շուկայի աշխատողների խոսքով, փողոցային առեւտրի դեմ քաղաքապետարանի պայքարը արդյունք չի տալիս։ «Փողոցի առեւտուրն ապօրինի է: Քաղաքապետարանից գալիս են, խոսում են, որ չի կարելի, ոտքերը քաշում են, նորից նույն պատմությունն է: Եթե շուկա է, ուրեմն թող մի տեղ լինի»,- բարկացած ասաց Անահիտ Նավասարդյանը:

Փողոցում վաճառող տիկինը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իրենք ստիպված են փողոցում վաճառում, որովհետեւ շուկա ոչ ոք չի գնում.  «Ամբողջ Աբովյան քաղաքն էլ շուկա է: Հիմնական խնդիրը նա է, որ քաղաքային շուկայում առեւտուր չի լինում, եւ մարդիկ որտեղ պատահում է, առեւտուր են անում»:

Շուկայի վաճառողներից մի քանիսն էլ, որոնք հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջեւ, ասացին, որ քաղաքապետարանը փողոցային առեւտրի վրա աչք է փակում, որովհետեւ առեւտրականներից «տեղի փող» է վերցնում՝ օրական 200-300 դրամ։

Նշենք, որ Աբովյանի քաղաքային շուկան բացվել է 2013թ. հոկտեմբերին եւ ունի 100 տաղավար: Այսօր տաղավարներից միայն 10-ն է օգտագործվում առեւտրի համար, մյուսները դատարկ են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 6,5 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ