News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 5-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 17 ամիս ընդմիջումից հետո կարողացել է դեմ առ դեմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահի հետ: Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային խնդիրները:

Էրդողանը ԱՄՆ նախագահից պահանջել է կամ Թուրքիային հանձնել ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին կամ նրան արտաքսել երկրից:

Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին, Թուրքիայի նախագահը պնդել է, թե սխալ է համարում ԱՄՆ կողմից զենք ուղարկելը Իրաք, քանի որ այն կարող է խանգարել Թուրքիայում ընթացող քրդական հարցի կարգավորմանը եւ կավելացնի լարվածությունը:

Milliyet-ի թղթակիցը գրել է նաեւ, թե Էրդողանը ուշադրության է հրավիրել Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած երկակի ստանդարտներին՝ հիշեցնելով, թե Իսրայելը մինչ այժմ չի կատարել Թուրքիայի հետ հաշտեցման համար անհրաժեշտ երկու պայմանները՝ փոխհատուցում եւ Գազայի հատվածի ապաշրջափակում:

Նշվում է, որ հանդիպումը տեւել է 1 ժամ 25 րոպե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ