News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ նշել նման  փոխայցելությունների կարեւորությունը՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել 2013 թ. ստեղծված Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի գործունեությանը եւ բարձր գնահատել նրա կողմից տարվող աշխատանքներն Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման եւ Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգն ընդլայնելու հնարավորություններն ու հեռանկարները: 

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի եւ մի շարք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ