News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեսթերի համալսարանի գիտնականները պարզել են Անգլիայի Ռիչարդ III թագավորի  մահվան պատճառը, գրում է The Lancet-ը: Հայտնի է, որ միապետը զոհվել է Բոսվորթի ճակատամարտում՝ 1485թ. օգոստոսի 22-ին:

Փորձագետները հետազոտության են ենթարկել Ռիչարդ III թագավորի ոսկորները՝ պարզելու համար, թե ինչ զենքով է սպանվել արքան եւ որ հարվածն է միապետի համար ճակատագրական եղել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ պարզվել է, որ մահվան պահին Ռիչարդ III-ը 11 հարված է ունեցել. երկուսի հետքերը կմախքի ստորին հատվածում են, եւս 9-ը՝գանգին: Սա թույլ է տվել եզրակացնել, որ թագավորը կամ հանել , կամ կորցրած է եղել սաղավարտը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիչարդ III թագավորի ոսկորների իզոտոպային անալիզը թույլ է տվել մանրամասներ ճշտել նրա սննդի, տեղափոխությունների եւ սոցիալական կարգավիճակի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ