News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում գոյություն ունի ավանդույթ, որի համաձայն թերզարգացած մարդկանց կամ կենդանիներին աստվածացնում են: Վերջերս «աստվածությունների» ցուցակը համալրել է երեք աչքով հորթը:

Հնդկական Կոլատուր գյուղի բնակիչները սովոր են զբոսաշրջիկների մեծ հոսքին, ովքեր գյուղ են գալիս երեք աչքով հորթին տեսնելու համար: Մարդիկ ամբողջ Հնդկաստանից ժամանում են այստեղ, որպեսզի տեսնեն այդ «հրաշքը», հաղորդում է «Mail Onlne»-ը:

Անսովոր կենդանու տերը նշում է, որ մարդիկ երկրպագում են իր հորթին, քանի որ համարում են նրան Շիվա աստծո մարմնավորում, որը նույնպես երեք աչք ունի:

«Այս հրաշք-հորթը հաջողություն կբերի մեր գյուղին ու մարդկանց, որոնք այստեղ ենք եկել այլ կողմերից: Մենք համոզված ենք, որ մեր հորթը Շիվայի մարմնավորումն է: Մենք աղոթում ենք ու երկրպագում նրան՝ որպես աստված»,- ասում է նա:

Կուռք դարձած հորթին երկրպագող մարդիկ կենդանուն մեծ հարգանքով են վերաբերվում, քանի որ առասպելի համաձայն՝ եթե Շիվան բարկանա, նա կբացի իր երրորդ աչքն ու շուրջբոլորն ամեն ինչ կմոխրացնի, հաղորդում է «FederalPost»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ