News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիմֆերոպոլի դատական պրիստավների ծառայությունը կալանքի տակ է առել ղրիմ-թաթարական բարեգործական «Ղրիմ» բարոգործական հիմնադրամի գույքը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության տարածաշրջանային վարչությունից: Կալանքը իրականացվել է Սիմֆերոպոլի կենտրոնական շրջանային դատարանի սեպտեմբերի 15-ի որոշման հիման վրա:

Մասնավորապես, հիմնադրամին արգելվել է տնօրինել իրեն պատկանող շարժական եւ անշարժ գույքը: Կատարածուներն արգելափակել են նաեւ «Վլադկոմբանկում» կազմակերպության հաշիվները եւ արգելք են դրել ՌԴ տարածքի որեւէ այլ բանկում հաշիվ բացելու վրա:

«Ղրիմ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիսի նախին ղեկավար Մուսթաֆա Ջեմիլեւն էր, որը մինչեւ վերջերս հիմնադրամի նախագահն էր: Ներկայումս նա ՌԴ-ում չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ