News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

10 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2014թ. սեպտեմբերի 23-ին: Դիզայնը տեսողական առումով չի տարբերվում նախկինից. թղթադամի վրա պատկերված են նույն կամուրջներն ու կամարները՝ ճիշտ հին թղթադրամի նման, հաղորդում է Travel.ru-ն:

Գլխավոր տարբերությունը պաշտպանության ավելի բարձր մակարդակն է: Թղթադրամը պարունակում է հունական դիցաբանության հերուսուհի՝ Եվրոպայի պատկերով հոլոգրամա: Բացի այդ, այն հագեցած է պարզորոշ նշաններով, որոնք թույլ կտան թույլ տեսողություն ունեցող մարդկանց ավելի հեշտ ճանաչել թղթադրամը::

Նոր թղթադրամները տարածվում են ավանդական ճանապարհով՝ եվրագոտու 17 երկրների կենտրոնական բանկերի միջոցով: 2002թ. թողարկված թղթադրամները կմնան շուկայում, սակայն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից: Հիշեցնենք, որ 5, 10, 20, 50, 100, 200 եւ 500 եվրոյանոց թղթադրամների թարմացումները մոտ 2 տարի կտեւեն: Առաջին փուլը 5 եվրո արժեքով թղթադրամի թողարկումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ