News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը սկսում են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի ներկայացմամբ՝ պետությունն այսօր պատրաստ է «Այբ» կրթական հիմնադրամի հաջողված փորձը տարածել ՀՀ տարածքում:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել նրա մասնագիտությունը: Ծրագրով նախատեսվում է տասը տարում հավաքագրել 2000 միջազգային որակավորում անցած ուսուցիչ:

Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ նրանց աշխատավարձը կլինի բարձր՝ 400 հազար դրամ: «Լավ ուսուցիչը կստանա լավ աշխատավարձ, սակայն միաժամանակ, մենք չենք ասում, որ լավ ուսուցիչ են նրանք, որոնք այս ծրագրում են աշխատելու: Ուղղակի բարձր աշխատավարձը լրացուցիչ ձգողականություն կունենա»,-ասել է Աշոտյանն ու հավելել. «Նոր ծրագրով աշխատող դպրոցների ցանկը որոշելու է ՀՀ կառավարությունը: Այդ դպրոցները առաջին փուլում, որը տևելու է 3-5 տարի, ընդգրկելու են այսօր գործող 12 ավագ դպրոց՝ մեկական յուրաքանչյուր մարզից եւ երկուսը մայրաքաղաքում»:

Տպել
Ամենաշատ