Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիս Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: