News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արեւային համակարգում ջրի զգալի մասը գոյացել է համակարգից էլ առաջ: Նոր հետազոտությունից հետո նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Աստղագետների կարծիքով՝ ջուրը սառույցի տեսքով գոյություն է ունեցել Արեւային համակարգի ձեւավորման շրջանից մինչեւ աստղերի եւ մոլորակների ձեւավորումը: Գիտնականները նման եզրակացություն են արել համակարգչային մոդելավորման արդյունքում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, աստղակենսաբանության համար գիտնականների բացահայտման կարեւորությունը նրանում է, որ ջուրը՝ երկրային տեսակի կյանքի առաջացման հիմնական բաղադրիչը, կարող էր ձեւավորվել ոչ թե պրոտոմոլորակային սկավառակի էվոլյուցիայի արդյունքում, այլ դրանում նրա պարունակությունը որոշվում է նրան գործընթացից անկախ պայմաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ