News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին եւ նրա հետ քնարկել հայ-հնդկական կրթական համագործակցության հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, անդրադարձ  է եղել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ու գիտակրթական ծրագրերին: Այս համատեքստում, նախարարը  շեշտել է, որ օտարերկրյա ուսանողների ներգրավումը Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթություններից է:

Բոլոնիայի գործընթացում Հայաստանի քարտուղարության վերջին զարգացումները ներկայացնելուց հետո ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն օգտագործելով առիթը, Հնդկաստանի կրթության  նախարարին հրավիրել է մասնակցելու 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովին եւ քաղաքական ֆորումին: Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին  նշել է, որ Հնդկաստանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի բարձրագույն կրթության նկատմամբ: Դեսպանն առաջարկել  է Հայաստանի դպրոցականների համար կազմակերպել Հնդկաստանին եւ հնդկական մշակույթին նվիրված շարադրությունների եւ նկարչական աշխատանքների մրցույթ, որի հաղթողները կստանան մրցանակներ, ինչպես նաեւ հնդկական կողմի նախաձեռնությամբ հնարավորություն կունենան  այցելել  Հնդկաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ավարտական փաստաթղթերի փոխճանաչման, կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ ստորագրվելիք համաձայնագրերին , ինչպես նաեւ երկու երկրների փոխադարձ համագործակցությանը վերաբերող մի շարք  այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ