News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Այս շարժումը արտաքին աջակցություն չունեցող, ազգային-ազատագրական, հոգևոր բարոյական բարձր արժեքներին հետամուտ եղող շարժում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Մեր մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք։ Սա հայկական օրակարգով, մաքուր, զուլալ, հոգևոր բովանդակությամբ, ազգային-ազատագրական շարժում է»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով, կապ չունի, որ իրենց շարժումը չունի արտաքին աջակցություն, իրենք ստիպելու են ոչ միայն իշխանություններին, այլեւ աշխարհին հաշվի նստել իրենց հետ. «Այս իշխանությունները հատկապես արեւմտյան աշխարհին լցրել են ամենավերջին ապատեղեկատվությամբ, բոլոր հնարավոր տարբերակներով: Ես որեւէ կերպ նեղացած էլ չեմ, շատ լավ հասկանալով, թե աշխարհն ինչ մոտիվներ ունի, ինչ շերտեր ունի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ