News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Տարբեր նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է մեր Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի  աճից եւ մարդու իրավունքների  կոպիտ ոտնահարումներից: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից ասել է ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձեւի որոշման նախագծին, որը ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի եւ հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիեւի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։

Զոհրաբյանն իր ելույթում անընդունելի է համարել ներկայացված նախաձեռնությունը՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում ու չանել քայլել, որոնք վնասելու են բանակցային գործընթացին ու է՜լ ավելի են սրելու կողմերի միջեւ առկա անվստահությունը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու են մեր գործընկերները նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Նրանց, որ նույնն է՝   Ադրբեջանի նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձեւաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսել -  ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձեւաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը   պատրաստվում է պատերազմի: Բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետեւել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային եւ ձեռք բերվող զինատեսակներին՝ խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները, հասկանալու համար այդ երկրի իրական նպատակները»,- նշել է պատգամավորը։ 

Նրա խոսքով, հասկանալի է, որ նմանօրինակ նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է մեր Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի  աճից եւ մարդու իրավունքների  կոպիտ ոտնահարումներից: «Փաստորեն, երկիր, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը, հեղինակազրկեց այն՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով»:

Ըստ Զոհրաբյանի, նմանատիպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը։ 

«Ուզում եմ հավատալ, որ նրանք, ովքեր ստորագրել են Սուլեյմանովի եւ Բակոյանիսի բանաձեւերի առաջարկությունների տակ, դա արել են՝ չնկատելով, որ մեծապես վնասելու են բանակցային գործընթացին։ Եկեք հիշենք, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ նույն հարցի վերաբերյալ 2005թ. բանաձեւը: Պատասխանեմ՝ ոգեւորվելով դրանից՝ Ադրբեջանը էլ ավելի  ուժգնացրեց իր հայատյաց հռետորաբանությունը, հրաժարվեց կարգավորման ձեռք բերված հիմնարար սկզբունքներից, մերժեց Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փոխվստահության բոլոր միջոցառումները՝ շփման գծում ավելացնելով հրադադարի խախտման դեպքերն ու մահվան ելքով սադրանքները: Այդ բանաձեւի արդյունքում ԵԽԽՎ-ում երկու պատվիրակությունների միջեւ փոխվստահությունը հավասարվեց զրոյի: Ցավոք, սա է նման նախաձեռնությունների արդյունքը»,- նշել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ