News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ավիաբազայում 2014թ.-ի շրջանավարտ երիտասարդ օդաչուները MiG-29 սերնդի չորրորդ ժամանակակից կործանիչների վրա սովորում են իրականացնել բարդ պիլոտաժի հիմնական հնարքներից՝ պտույտէջքից մուտք ու ելք:

Թռիչքային վերապատրաստման պրոֆեսիոնալ հրահանգիչների ղեկավարությամբ երիտասարդ օդաչուները գործնականում յուրացնում են հարթ, զառիկող, շրջված եւ կտրուկ պտույտէջքի տարրերը:

«Պտույտէջքը պիլոտաժի մնացած բոլոր տեխնիկայից տարբերվում է նրանով, որ դրա զգացողություններն ու ընկալումը անմիջականորեն կապված չէն ինքնաթիռի կառավարման հետ: Եթե ցանկացած այլ տարրի դեպքում օդաչուն առաջնորդվում է այն ամենով, ինչ տեսնում, շոշափում եւ զգում է, ապա պտույտէջքի դեպքում այդ ամենը ոչ մի նշանակություն չունի: «Պտույտէջքից ինքնաթիռի դուրսբերումը հնարավոր է միայն գիտելիքների, այլ ոչ զգացողությունների վրա», - նշել է ավիացիոն բազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ