Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում: Նման որոշում են կայացրել ռուս սենատորներն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մատվիենկոյի վերընտրությունը կապված է այդ պաշտոնում նրա լիազորությունների ավարտի հետ:
Մատվիենկոյի թեկնածությունը ներկայացրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը: Առաջին անգամ այդ պաշտոնում Մատվիենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի պաշտոնը, ընտրվել է 2011-ին՝ դառնալով Ռուսաստանի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցնում է խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնը: