News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը առաջարկում է չեղարկել մայրական կապիտալը եւ տարեկան 300 մլրդ դոլար տնտեսել, հաղորդում է  Lenta.ru պարբերականը:

Ալեքսեյ Ուլյուկաեւի գերատեսչությունում նշում են, որ մայրական կապիտալը չի նպաստում ծնլիության աճին, այլ միայն «առաջ է տանում ծնունդների օրացույցը». ընտանիքները պարզապես որոշում են երեխա ունենալ ավելի վաղ, քան պլանավորել էին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման նախարարությունը կողմ է ոչ թե ծախսերի կրճատմանը, այլ դրանց առավել արդյունավետ վերաբաշխմանը:

Մայրական կապիտալի ծրագիրն գործում է արդեն 6 տարի: Ծրագրի գործողության ժամկետը լրանում է 2016թ.-ին: Ծրագիրը թույլ է տալիս մեկից ավելի երեխա ծնած կամ որդեգրած մայրերին որոշակի գումարի սերտիֆիկատ ստանալ: 2014թ.-ին մայրական կապիտալի չափը կազմում է 429 հազար ռուբլի: Կապիտալը կարելի է օգտագործել երեխայի կրթության համար վճարելու, աշխատանքային թոշակի կուտակային մասի ձեւավորման եւ հիպոթեկային վարկեր մարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ