News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արարատ-Էսքիջյան թանգարանն ու Քալիֆորնիա  նահանգի համալսարանի հայկական հետազոտությունների ծրագիրը Նորթրիջում կազմակերպում է կոնֆերանս՝ «Հայկական արվեստն ու մշակույթն Օսմանյան կայսրությունում մինչեւ 1915թ.-ը», որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումը տեղի կունենա 2014թ.-ի հոկտեմբերի 18-ին քալիֆորնիական Միշն-Հիլզում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Կոնֆերանսին կներկայացվեն տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են հայկական արվեստին Օսմանյան կայսրությունում, օրինակ. «Կոթողային աշխատանքներից մինչեւ մանրանկարներ. հայկական կրոնական ձեռագործությունը կոստանդնուպոլսյան եկեղեցիներից», «Դանդաղեցված զարգացում. արեւմտահայ թատրոնը 19-րդ դարում», «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրության երաժշտական կյանքում եւ դրա սահմաններից դուրս», «Օսմանյան կայսրության հայ ճարտարապետները», «Օսմանյան կայսրության հայ ոսկերիչներն ու արծաթագործները» եւ այլ թեմաներ:

Կոնֆերանսի օրը Արարատ-Էսքիջյան թանգարանում նաեւ տեղի կունենա հատուկ ցուցադրություն Օսեփ Թոքաթի մասնավոր հավաքածուից, ով հանդիսանում է «Հայ արծաթագործ վարպետները» գրքի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ