News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում զարմանալի դեպք է գրանցվել: Վայրի դաշտագայլը, որը մնացել է իրեն հարվածած մեքենայի մարտկոցի ճաղերի արանքում, ողջ է մնացել: Այս մասին գրում է The Lake County News-Sun-ը:

Ավտոմեքենայի վարորդ Մարկ Արմուրը սեպտեմբերի 24-ի առավոտյան աշխատանքի է գնացել Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքի երկաթուղային կայարան: Արմուրի խոսքով՝ հանկարծ զգացել է, որ մեքենան ինչ-որ բանի է դիպել, սակայն ոչինչ չի տեսել եւ շարունակել է երթեւեկել:

Աշխատավայր հասնելուց հետո կայանատեղիում մարդիկ նկատել են մարտկոցի ճաղերի մեջ հայտնված կենդանուն՝ կարծելով, որ աղվես է: Ավելի ուշ տեղի ոստիկանության կենդանիների վերահսկողության բաժնի աշխատակցուհին նշել է, որ կենդանին վայրի դաշտագայլ է:

Վայրի կենդանիների անասնաբուժարանում դաշտագայլին հետազոտել են եւ թաթերի երեք կոտրվածք ախտորոշել: Կլինիկայի աշխատակիցները նախատեսում են կենդանուն ազատ թողնել գարնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ