News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ առեւտրականների բողոքի ակցիային այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողներից մեկը ԱԺ շենքի մոտ էր գնացել  «Չխփել, լրագրող եմ (բարեւ,  Ռոբ)» գրությամբ պաստառը գլխին: NEWS.am-ի հետ զրույցում լրագրող Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ այդպիսով ցանկանում է հիշեցնել, որ,  հնարավոր է՝ ԱԺ աշխատակիցը բռնություն գործադրի լրագրողի նկատմամբ եւ մնա անպատիժ:

«Սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի դարպասների մոտ ԱԺ անվտանգության պետը հարձակվեց լրագրողի վրա, որը նկարահանում էր այդտեղ անցկացվող ակցիան: Ես այդ պահին վիդեո էի նկարահանում, որն իրավապահները հիմք չընդունեցին քրեական գործ հարուցելու համար: Այսօր էլ, երբ ես եկել եմ այստեղ, գլխիս նման գրությամբ թուղթ եմ փակցրել՝ հիշեցնելու համար, որ ԱԺ-ի մոտ կարող է խոչընդոտվել լրագրողի աշխատանքը եւ խոչընդոտողը կարող է անպատիժ մնալ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ԱԺ անվտանգության ծառայության պետը՝ Կարեն Հայրապետյանը, հարձակվել էր Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա, որն այդ պահին լուսաբանում էր «Հակահարված» խմբի «Բարեւ, Ռոբ» ակցիան:

Տպել
Ամենաշատ