News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության պետ Ջուլիա Փիրսոնը հրաժարական է տվել` ԱՄՆ նախագահի անվտանգության հետ կապված միջադեպերի պատճառով, փոխանցում է  Lenta.ru-ն:
Նոր պետ է նշանակվել Ջոզեֆ Քլենսին, որն անցյալում գլխավորել է նախագահի թիկնազորը, սակայն հանգստի էր գնացել 2011թ.: Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի` Բարաք Օբաման որոշել է, որ իր  թիկնազորը  «նոր ղեկավարի կարիք ունի»:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերին մի քանի միջադեպ էր տեղի ունեցել` կապված Գաղտնի ծառայության աշխատակիցների անուշադրության հետ: Այսպես, Սպիտակ տան շենք էր ներխուժել 42-ամյա Օմար Գոնսալեսը: Սեպտեմբերի 21-ին Գաղտնի ծառայության գործակալները ձերբակալել էին Նյու Ջերսիի մի բնակչի, որը երկու անգամ փորձել էր հայտնվել նախագահի նստավայրի տարածքում: Հոկտեմբերի 1-ին պարզվել է, որ Օբաման  վերելակում է հայտնվել զինված թիկնապահի հետ: 

Ջուլիա Փիրսոնը Գաղտնի ծառայության պետ է  նշանակվել 2013 թ. մարտին եւ դարձել պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ