News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թոմի եւ Ջերիի մասին մուլտֆիլմերը, որոնք իր բաժանորդների ցուցադրում է հեռուստատեսային «Amazon Prime Instant Video» ինտերնետ-ալիքը, վերջին ժամանակներում ուղեկցվում են նախազգուշացումներով այն մասին, որ համաշխարհային մուլտիպլիկացիայի այդ գլուխգործոցի որոշ դրվագներ առանձնանում են «ռասսայական նախապաշարմունքներով»:

Ռեժիսորներ Ուիլյամ Հանի եւ Ջոզեֆ Բարբերի մուլտֆիլմերը մկան ու կատվի մասին, որոնք նկարահանվել են ավելի քան 70 տարի առաջ, մեղադրվում են ռասսայական կարծրատիպերի մեջ, որոնք դրսեւորվում են հերոսներից մեկի կերպարում՝ սեւամորթ տան աշխատողը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Amazon » ընկերության նախազգուշացումը մատնանշում է, որ նման նախապաշարմունքները ժամանակին տարածված էին ամերիկյան հասարակության շրջանում:

Ուստի «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմն այժմ «էթնիկ ու ռասայական խտրականության» պիտակն է կրում:

Սոցիոլոգիայի պրոֆեսոր ու մշակութային հարցերով մեկնաբան Ֆրենկ Ֆուրեդին նախաձեռնությունն անվանել է «անուղեղ»: Նրա խոսքով՝ սա կեղծ բարոյականացման եւ գրաքննության տեսակ է, որը տիրում է ԱՄՆ-ի մշակութային կյանքում:

«Մենք փորձում ենք դատել մարդկանց մասին, ովքեր ապրել են անցյալում՝ ղեկավարվելով արդի պատկերացումներով»,- նշում է պրոֆեսոր Ֆուրեդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ