News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Խորհրդի Նախագահ Հերման Վան Ռոմպույին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Մարգարյանի եւ Հերման Վան Ռոմպույի միջեւ կայացած առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Շնորհավորելով ՀՀ դեսպանին` Եվրոպական Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանը լավագույնս կնպաստի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Վան Ռոմպույը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների անցած ճանապարհին, կարեւորեց համագործակցության եւ երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:

Դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ պատրաստակամ է ջանքեր գործադրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ: Եվրոպական խորհրդի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում եւ տարածաշրջանում առկա իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ