News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Վանաձորի Հայքի հրապարակում՝ մարզպետարանի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մի քանի տասնյակ մանր եւ միջին բիզնեսով զբաղվող վանաձորցիներ բողոքի ակցիա են անցկացրել՝  «Շրջանառության հարկի մասին մասին»՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ։

Նրանք պահանջում էին օրենքը չեղյալ համարել, կամ փոխել՝ դարձնելով այն կամավոր։ Վանաձորցիները հատարարեցին, որ եթե խնդիրը չլուծվի, արտագաղթելու են։

«Անընդհատ բողոքելու ենք, բայց սահման կա, որ դրանից անցավ, էլ չենք բողոքելու, թողելու ենք ամեն ինչ ու գնալու ենք։ Ի՞նչ են անում, բոլորը գնացին։ Մենք արդեն պարտվել ենք, ժողովուրդը պարտվել ա։ Եվս մեկ անգամ ապացուցենք, որ պարտվել ե՞նք, էլ պետք չի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարներին մոտեցան մարզպետարանի ներկայացուցիչները, որոնք խնդրեցին սպասել, մինչեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոստացավ եռօրյա ժամկետում լուծում առաջարկի։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ