News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ անցել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած Սիրիա եւ Իրաք ռազմական ներխուժման մասին օրինագիծը:

Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում 298 պատգամավոր կողմ է քվեարկել Թուրքիայի զինված ուժերին Սիրիա եւ Իրաք ռազմական ներխուժում թույլ տալու կառավարության ներկայացրած օրինագծին:  Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել օրինագծին:

Նիստից հետո լրագրողներից մեկը հարցրել է Թուրքիայի պաշտպանության նախարարին, թե որն է լինելու կառավարության հաջորդ քայլը, ինչին ի պատասխան, նախարարը նշել է, թե միանգամից քայլեր չարժե սպասել:

Նշենք, որ օրինագիծը թույլ է տալիս թուրքական զինված ուժեորին ներխուժել Իրաք եւ Սիրիա՝ այնտեղ PKK-ից, Իսլամական պետություն-ից եւ այլ ահաբեկչական խմբավորումներից եկող վտանգների դեպքում: Օրինագիծը նաեւ հնարավորություն է տալիս օտարեկրյա զինված ուժերին օգտագործել Թուրքիայի տարածքը Սիրիայի եւ Իրաքի դեմ գործողությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ