News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել ԵԽ անդամ երկրների պարտավորությունների կատարման մոնիթորինգի վերաբերյալ, որտեղ մոնիթորինգների ընթացակարգերում փոփոխություններ է մտցրել:

ԵԽ-ին անդամագրվելիս երկրները պարտավորություններ են ստանձնել, որոնց կատարումը ամենամյա մոնիթորինգի է ենթարկվում: Այդ պարտավորությունները կատարելուն զուգահեռ երկիրը կամ մնում էր մոնիթորինգի տակ, կամ դառնում մոնիթորինգային մեխանիզմի մի մասը:

ԵԽԽՎ-ում ընդունված փաստաթղթում նշվում է, որ «Մոնիթորինգի ներքո չգտնվող ԵԽ անդամ երկրի պարտավորություններին հետեւելը երաշխավորելու համար, հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ կանցկացնի», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ավելին, որպես լրացուցիչ միջոց, ըստ երկրների մոտեցման շրջանակներում, հանձնաժողովը թեմատիկ մոնիթորինգ կանցկացնի»,-նշվում է փաստաթղթում: Հետագայում պարբերաբար ստուգումների ճակատագիրը կորոշի մոնիթորինգային կամիտեն:

Ներկայումս մոնիթորինգի տակ են 10 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա եւ Հերցոգովինան, Վրաստանը, Չեռնոգորիան, Մոլդովան, Ռուսաստանը, Սերբիան եւ Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ