News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայտնի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Լյուբիմովը տեղափոխվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ «սրտի անբավարարություն» ախտորոշմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռեժիսորի կինը՝ Կատալին Լյուբիմովան:

«Յուրի Պետրովիչն այսօր երեկոյան իրեն վատ զգաց եւ նրանբուժող բժիշկների պնդմամբ տեղափոխվեց հիվանդանոց»,-ասել է Կատալինը: Նրա խոսքով՝ ռեժիսորի գիտակցությունը տեղն է, նա ամեն բան հասկանում է, խոսում է բժիշկների ու հարազատների հետ:

Կատալին Լյուբիմովան նշել է, որ իր ամուսինը շատ հույս ուներ, որ իր ծննդյան օրը կհաստատվի, որ Տագանկա թատրոնի իր աշխատասենյակն ու արխիվը մեմորիալ գոտու կվերածվեն:

Յուրի Լյուբիմովը սեպտեմբերի 30-ին դարձել է 97 տարեկան: Իր աշխատանքային 84 տարիներից 80-ը նա անցկացրել է թատրոնում: Նա անցել է երկու պատերազմ, ապրել է Լենինգրադի բլոկադան, հիմնել է լեգենդար Տագանկայի թատրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ