News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը կվերացնի հայկական արտադրանքի համար միության միասնական շուկա դուրս գալու խոչընդոտները, «Ռոսիյսկայա գազետային» հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության` ԱՊՀ երկրների հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ցիբուլսկին:

Ըստ նրա` հայ գործընկերները ակնհայտ տեսան, թե տնտեսության համար որքան զգալի խթան կարող է հանդիսանալ պետության նման ինտեգրացիոն ընտրությունը: «Երբ Հայաստանը մտադրություն հայտնեց միանալ ՄՄ-ին, ԵՏՄ-ին եւ միասնական տնտեսական տիրույթին, ընդունվեց  «ճանապարհային քարտեզ»: Երեւանը լավ օրինակ է միության ապագա անդամակցողների համար: Կարճ ժամանակում պատրաստվեց ԵՏՄ-ին անդամակցելու օրինագիծը: Պայմանագրի նախագիծը աջակցություն ստացավ ՌԴ կառավարությունում, եւ արդեն կա այն ստորագրելու ՌԴ նախագահի հրամանը:  Հուսով ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի  այս տարվա հոկտեմբերին», - նշել է Ցիբուլսկին:

Ցիբուլսկին հավելել է, որ ԵՏՄ-ն իրական պայմաններ է ստեղծում չորս տնտեսական ազատությունների իրականացման համար` ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժ: «Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով մի շարք արտոնություններ կստանա: Հայաստանի համար ռուսական գազի սակագինը կնվազի 30%-ով: Միայն 2014 թ. երկու քառորդում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է  570 մլն դոլար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ