News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ «Իսլամական պետությունը» ընդանուր շահեր ունեն՝ նավթը, քրդերի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ չնայած Թուրքիան եւ ԻՊ-ն արտաքնապես իրենց ներկայացնում են՝ որպես հակառակորդները, որոշակի ներքին հարցերում նրանք համագործակցում են: «Իսլամական պետությունը» իր գերիշխանությունն է հաստատել տարածքներում, որտեղ կան շատ նավթային ռեսուրսներ, որոնք էլ վերջիններիս ապահովում են խոշոր դրամական միջոցներով, իսկ այդ նավթն արդեն վաճառվում է Թուրքիային, բացի այդ վերջինս արտահանվում է Թուրքիայի տարածքով: Թուրքիայի եւ ԻՊ-ի համար ընդհանուր շահ է քրդերի դեմ պայքարը, քանի որ երկու կողմերի համար քրդերը թիրախ են», - նշեց Գեւորգ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Բաշար Ասադի դեմ պայքարում ընդհանուր շահերին, նա ընդգծեց, որ ԻՊ-ն Ասադին դիտարկում է՝ որպես թշնամի, իսկ թուրքական կողմը մշտապես փորձում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ուղղել Սիրիայի նախագահի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ