News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնասիրությունը պնդում է, որ  43 եւ բարձր համարի կոշիկ կրող տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, քան ավելի փոքր ոտքեր ունեցողները:

Առավել հավատարիմ տղամարդիկ  40-42 համարի կոշիկ են կրում, գրում է The Hindustan Times-ը:

Մայկ Թեյլորը ամուսնացած տղամարդկանց համար նախատեսված ծանոթությունների կայքում գրում է, որ ուժեղ կապ կա կնոջը դավաճանելու ցանկության եւ կոշիկի չափսի միջեւ: Ուսումնասիրությունն ապացույցներ ունի: Օրինակ, Բիլ Քլինթոնը, ով հայտնի է կնոջը բազմիցս դավաճանելու դեպքերով, 45 համարի կոշիկ է հագնում, հայտնում է  MedDaily-ն:

Միաժամանակ, կոշիկը այլ բաների մասին էլ է պատմում: Ոճը, արժեքը եւ կոշիկի վիճակը բնութագրում են մարդու էմոցիոնալ վիճակը, անգամ՝ քաղաքական հայացքները: Թանկ կոշիկ կրում են հաջողակ եւ բարձր աշխատավարձով մարդիկ, վառ եւ գունավոր կոշիկ՝  էքստրավերտները: Հարմար եւ պրակտիկ կոշիկ հագնում են ուրիշներին դուր գալ ցանկացողները, իսկ հանգիստ մարդիկ անհարմար թվացող կոշիկներ են կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ