News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Silk Road Reporters» կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Վաշինգթոնում Ջոն Հոփքինսի համալսարանին կից Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Ջոն Դեյլին:

«Եվրասիական տնտեսական միության ռուս, բելառուս եւ ղազախ առաջնորդները հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրել են Հայաստանի՝ կազամակերպությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիր: ԵՏՄ-ն նախատեսված է անդամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ավելացման համար, որոնք, ըստ պայմանագրի պայմանների, համաձայն են ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ հոսք երաշխավորել, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ տրանսպորտի բնագավառներում համաձայնեցված քաղաքականություն իրականացնել: ԵՏՄ անդամ երեք երկրներին է պատկանում է ԱՊՀ ՀՆԱ-ի 85 տոկոսը, որը 2013թ.-ին համարժեք էր 2.43 տրլն դոլարին:

ԵՏՄ առավելությունը անդամ փոքր երկրների համար ակնհայտ կթվան. տեղացի արտադրողների համար միությանն անդամակցելը մատչելի ուղի կբացի դեպի ավելի մեծ ու ավելի շահավետ շուկա: Հայաստանի տնտեսությունն արդեն միահյուսված է ԵՏՄ այլ անդամների տնտեսությունների հետ. հունվար-օգոստոսին Հայաստանի առեւտրի ծավալը Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ կազմել է 839 մլն դոլար, ինչը կազմել է երկրի արտաքին առեւտրի 23.1 տոկոսը:

Էներգետիկան ներկայացված է ԵՏՄ հետագա օրակարգում, քանի որ երեք հիմնադիր պետություններին է պատկանում գազի եւ նավթի համաշխարհային պաշարների համեմատաբար 20 եւ 15 տոկոսը: Թեեւ այդ պետությունների բնակչությունը կազմում է համաշխարհային բնակչության 2.5 տոկոսը, դրանք զբաղեցնում են ցամաքի 15 տոկոսը: Այս պահին մշակվում է ընդհանուր էներգետիկ շուկայի հայեցակարգ, որը պետք է ընդունվի 2015թ.-ի կեսերին: Վերջնական նպատակն է ածխաջրածինների միացյալ շուկայի ստեղծումը եւ ԵՏՄ բոլոր անդամների ամար հասանելի միացյալ գազատար համակարգի ստեղծումը 2025թ.-ին:

Այն ժամանակ, երբ շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ ԵՏՄ-ն կարող է գործիք դառնալ ռուսական տնտեսության ու քաղաքականության համար, Հայաստանն արդեն տարակարծության նշաններ է ցույց տալիս. Օգոստոսի 15-ին Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին մելքոնյանը հայտարարեց, որ անգամ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չի հետեւելու Ռուսաստանի օրինակին ԱՄՆ-ից եւ ԵՄ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենամթերքի ներկրման արգելքի սահման հարցում՝ կապված ՌԴ դեմ պատժամիջոցների նրանց քաղաքականության հետ:

Ի վերջո ինչ տեսք էլ որ ապագայում ունենա ԵՏՄ քաղաքականությունը, Հայաստանը, որպես ամենամեկուսացած ու աղքատ պետությունը Կովկասի 3 երկրների թվում, հնարավորություն կուենան միավորել իր տնտեսությունը Ռուսաստանի եւ Ղազախստանի տնտեսության հետ: Սակայն դեռ պետք է տեսնենք, կունենա արդյոք այդ ինտեգրացումը քաղաքական պաշար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ