News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մանրամասներ են հայտնի դարձել «Նախախորհրդարանի» անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, կույր Ալեք Ենիգոմշյանի դեմ ոստիկանների բռնության մասին:

Այս առթիվ «Նախախորհրդարանը» հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Ի լրումն երեկ՝ ս.թ. հոկտեմբերի 19-ին Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի եւ նրան ուղեկցող վարորդի՝ Վահրամ Գաբրիելյանի, նկատմամբ Ոստիկանության անօրինական եւ բռնի գործողությունների վերաբերյալ Նախախորհրդարանի քարտուղարության տարածած հաղորդագրության:

Ալեք Ենիգոմյանին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով տուն ուղեկցած Վահրամ Գաբրիելյանի գտնվելու վայրը հայտնի է դարձել: Կեսգիշերին նրան տարել են Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նա փաստաբանի ներկայությամբ բացատրություն է տվել: Նրան չեն ձերբակալել: Այսօր քննչական գործողությունները շարունակվում են:

Ըստ այս պահին հայտնի տվյալների, երեկ տեղի ունեցած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ժամանակ վիճաբանություն եւ քաշքշոց է տեղի ունեցել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի եւ ավտոերթի հետ կապ չունեցող մեկ ուրիշ քաղաքացու միջեւ: Միջադեպի պատճառն այդ քաղաքացու սադրիչ գործողությունն է եղել: Վահրամ Գաբրիելյանը եւ Ալեք Ենիգոմշյանը նստած են եղել Վահրամ Գաբրիելյանին պատկանող ավտոմեքենայի մեջ, որը ավտոշարասյան կազմում կանգնած է եղել ճամփեզրին: Նշված քաղաքացին իր ավտոմեքենայով անցել է նրանց կողքին գտնվող ջրափոսի միջով, ինչի հետեւանքով ցեխաջուրը շփվել է ոչ միայն Վ. Գաբրիելյանի, այլեւ նրա դեմքի ու հագուստի վրա, քանի որ ավտոմեքենայի կողապակին իջեցրած է եղել: Այնուհետեւ Վ. Գաբրիելյանը հետեւից ձայնել է այդ քաղաքացուն եւ վրդովված լինելով՝ պատասխան է պահանջել նրանից: Նրանց միջեւ ծագած վիճաբանությունից հետո այդ քաղաքացին ասել է, որ ինքը ոստիկան է եւ լուսանկարել է Վ. Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաեւ այնտեղ գտնվող Վ. Գաբրիելյանին ու Ալեք Ենիգոմշյանին եւ հեռացել: Որպես ոստիկան ներկայացած քաղաքացին եղել է առանց համազգեստի եւ տարբերանշանների: Ալեք Ենիգոմշյանի եւ նրա հարեւան Վահրամ Գաբրիելյանի նկատմամբ կատարվածի առթիվ Նախախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը, այդ թվում՝ Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանի հրամանով այդ կապակցությամբ ծառայողական քննություն կատարելու երեւույթի գնահատականը, կտրվի ավելի ուշ»:

Ավելի վաղ NEWS.am-ը տարածել էր միջադեպի հետ կապված «Նախախորհրդարանի» հայտարարությունը, որտեղ նշվում էր.

«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն հոկտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 19.45-ի սահմաններում, «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարեւանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարեւանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում,  ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում եւ հեռացել՝ իրենց հետ տանելով հարեւանին եւ վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին եւ դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

Հայտնում ենք, որ Ալեք Ենիգոմշյանի հարեւանը Վահրամ Գաբրիելյանն է: Վերջինս Ալեք Ենիգոմշյանի հետ միասին եղել է BMW մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենայում (պետհամարանիշը՝ 21 SU 321):

Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնից պատասխանում են, որ Կենտրոնի բաժին այդպիսի մարդ բերման չի ենթարկվել»:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանապետի ցուցումով քննություն է սկսվել:

Տպել
Ամենաշատ