ԱՄՆ-ում Կլեո անունով կատուն իր տիրուհուն գտել է ծերանոցում:
Ըստ fishki.net-ի, ութ տարի առաջ Նենսին փրկել է Կլեո անունով կատվին, որը դարձել է տարեց կնոջ սիրելին:
Սակայն վերջերս Նենսին տեղափոխվել է ծերանոց, իսկ կատվին ստիպված է եղել հարեւաններին թողնել: Չնայած վերջիններին լավ վերաբերմունքին եւ խնամքին՝ Կլեոն փախել է:
Ծերանոցի աշխատակիցները մի օր նստարանին նստած կատվի են նկատել: Պարզվել է՝ սա Կլեոն է, որը մի քանի շաբաթ շարունակ փնտրել է իր տիրուհուն: Նենսիին թույլ են տվել կատվին իր մոտ պահել, եւ նրանք այլեւս մտադիր չեն բաժանվել միմյանցից: