Նախկինում սեռական հանցագործությունների համար դատված 43-ամյա սերիական մարդասպան, մոլագար Դարեն Վենը հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել մոթելում Աֆրիկա Հարդի անունով 19-ամյա աղջկա սպանության հանգամանքների վերաբերյալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նահանգի դատախազությանը:
Ըստ աղբյուրի՝ Ինդիանա նահանգում յոթ կանանց սպանության մեջ կասկածվող անձը խուզարկուներին հայտնել է, որ վերջին 20 տարում ավելի մեծ թվով մարդկանց է սպանել, քան իրեն վերագրում են:
Նրա ցուցմունքների հիման վրա հանգստյան օրերին հայտնաբերվել են եւս վեց մարմիններ: Դրանք հայտնաբերվել են Ինդիանայի հյուսիս-արեւմուտքի լքված տներում: