News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նավթի գների անկումը պայմանավորված է ոչ միայն շուկայական գործոններով, այլեւ մի շարք կարեւոր հանգամանքներով: Այս մասին հաղորդում է «Ուտրո»-ն՝ վկայակոչելով չինական «Ժենմին ժիբաո» հրատարակությանը:

Հոդվածի հեղինակները մատնանշում են, որ 2008 թվականի ճգնաժամից հետո որոշ վերականգնում արձանագրեց միայն ԱՄՆ-ն: Այլ երկրների, առաջին հերթին՝ Եվրոպայի տնտեսությունները նախկինի պես անկման մեջ են: Դրա հետ կապված եվրոպական տնտեսությունների զարգացման միջոց է էներգակիրների գների նվազման միջոցով ծախսերը նվազեցնելը:

Չինական պարբերականի հեղինակների կարծիքով՝ այս պատմության ոչ շուկայական հատվածն աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակն է: «Իրանը եւ Ռուսաստանն արեւմտյան պետությունների կողմից որպես թշնամի են դիտարկվում, այդ պատճառով Արեւմուտքը, ձեռք բերելով ՕՊԵԿ-ի աջակցությունը, սկսում է այն իր նպատակների համար օգտագործել»,- նշվում է հոդվածում:

ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան, ըստ չինացի վերլուծաբանների, ծրագրում են Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում նավթը բավական ցածր գնով վաճառել. մեկ բարելը՝ 50-60 դոլար:

Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի նավթային դաշինքը, որի նպատակը Ռուսաստանին եւ Իրանին պատժելն ու շուկայից հեռացնելն է, դժվար թե հավերժ տեւի: «Վաղ թե ուշ դաշինքի անդամների շահերը կբախվեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա սրանով այդ երկրի դեմ ամերիկա-արաբական դավադրությունը կսպառվի: Գների ներկա մակարդակը, ըստ ամենայնի, բյուջեի վերանայում կպահանջի, սակայն անդառնալի տնտեսական հետեւանքների չի հանգեցնի»,- կանխատեսում են չինացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ