Ալյասկայում երիտասարդ զույգը հայտնվել է առեղծվածային սառցե լճի մոտ, որը տարօրինակ ձայներ է հանում՝ թռչունների ճռվողյունի նման, գրում է «Ուտրո»-ն:
Աղբյուրը նշում է, որ երիտասարդը լճի սառած մակերեւույթին քար է նետել եւ լսել, թե ինչպես է լիճը «խոսում» իր հետ:
Չհավատալով բնության զարմանալի երեւույթին՝ երիտասարդը կրկին քար է նետել, եւ լիճը կրկին նույն հնչյուններով է պատասխանել: Երիտասարդը դա տեսագրել է եւ տեսահոլովակը տեղադրել YouTube-ում: