News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը քննարկում է Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթգծի բացման հարցը: Այս մասին haqqin.az-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ հանդես է եկել Վրաստան-Աբխազիա երկաթգծի վերագործարկման օգտին, սակայն այդ խնդիրը բացառապես քաղաքական բնույթ ունի:

«Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ կուտակված հակասությունները պետք է կարգավորվեն քաղաքական մակարդակում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն երկու ձեռքով կողմ է այդ ճանապարհի վերագործարկմանը»,-ասել է Յակունինը:

Նա նաեւ նշել է, որ ապագայում այդ ճանապարհը կարող է միանալ նաեւ Հայաստանին:

«ՌԵՈՒ-ն իր կողմից քննարկում է Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղու գործարկման հարցը: Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը, որը ընդհանտվել է ավելի քան 20 տարի առաջ, կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, բայց կրկնեմ, որ այդ հարցը քաղաքական է, ուստի այստեղ պետք է կողմերի քաղաքական կամքը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ