News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով բանակի կիբեռանվտանգությունն ապահովող ժամանակակից ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտությունը, որոշել է հետեւել համաշխարհային առաջատար փորձին: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ ՊՆ համապատասխան վարչությունների, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, գիտահետազոտական ինստիտուտի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ հայկական բանակը շուտով կունենա ԶՈՒ տեղեկատվական անվտանգության ապահովման ժամանակակից ստորաբաժանում, ավելի կոնկրետ՝ նախազորակոչային տարիքի երիտասարդների ուսումնական կենտրոն եւ ՀՀ Զինված ուժերում մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմ:

Մեր տեղեկություններով՝ ծրագիրը կյանքի կոչելու համար շահագրգիռ կողմերն արդեն սկսել են տեսական ու գործնական քայլերի, ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքների, ֆինանսաբյուջետային հարցերի պլանավորումն ու հստակեցումը, ինչը, թերեւս վկայում է այն մասին, որ բուն ծրագրի մեկնարկն ու արդյունքը հանրությանը երկար սպասեցնել չեն տա: Ծրագրի իրականացման արդյունքում զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները կհամալրվեն որակավորում ստացած զորակոչիկներով եւ ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներով: Կիբերստորաբաժանումները ինչպես կարելի է նրանց անվանել մեծ խնդիրներ ունեն ժամանակակից պատերազմներում: Մեր ունեցած տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, ով ոչ հաստատեց ոչ էլ հերքեց՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-երի բարեփոխումները ենթադրում են բազմակի քայլեր, որոնք մեր բանակը դարձնում են ավելի ժամանակակից եւ արդիական, դրանցում կարեւոր տեղ ունեն նաեւ տեղեկատվական անվտանգության ժամանակակից մարտահրավերները:

Հիշեցնենք, որ նման զորքեր կան ԱՄՆ-ի բանակում, նման ստորաբաժանումներ կան ՌԴ-ում, Չինաստանի բանակում եւ այլն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ