News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նյու-Յորքի առողջապահության վարչության թեժ գծի աշխատակիցը, 20 օր անվճար աշխատելով, ազատվել է աշխատանից «ռոբոտի ձայնի» պատճառով, որով նա պատասխանել էր զանգերին, հայտնում է Associated Press-ը:

Վարչական դատարանի զեկույցի համաձայն, վարչության աշխատակիցը զանգերին պատասխանել է չափազանց խիստ եւ միապաղաղ ձայնով, ինչը զրուցակցի մոտ կարող էր տպավորություն ստեղծել, որ խոսում է մեքենայի հետ: Զանգահարողներից մեկն ընդհանրապես կախել է լսափողը՝ ավելի ուշ բողոքելով, որ նա «մարդու հետ խոսելու» կարիք է ունեցել, հայտնում է Gazeta.ru-ն:

Պատժված աշխատակցի խոսքով՝ նման խոսելաձեւը պայմանավորված է այն հանգամանքով, որ սովորական խոսքի ժամանակ վերջինիս շատ դժվար է հասկանալ բրուքլինյան խոսվածքի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ