News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, թե նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից եւ 3-ի գիշերը լեռնային եւ նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրեւի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում եւ Արցախում:

Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Լեռնային եւ նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչեւ նոյեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային գոտիներում եւ Լոռիում գիշերը տատանվելով -5...-8, ցերեկը 0...-4, Տավուշում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում եւ Արարատյան դաշտում գիշերը 0...-2, ցերեկը +2...+5, Սյունիքի նախալեռներում գիշերը -2...-5, ցերեկը -1...+2, Սյունիքի Հովիտներում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արցախում -2...+2, ցերեկը 0...+5, Երեւանում գիշերը 0...-2, ցերեկը +3...+5 սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկոյան կարելի է մի փոքր զովանալ. Գագիկ Սուրենյան
Հունիսի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է...
Հնդկաստանի երեք նահանգներում հորդառատ անձրևների պատճառով կարմիր տագնապ է հայտարարվել
Ավելի քան 1 միլիոն մարդ տարհանվել է ջրհեղեղի գոտուց և տեղավորվել 240 ժամանակավոր ճամբարներ...
Դելիում եւ հարեւան շրջաններում նորից կարմիր տագնապ են հայտարարել շոգի պատճառով
Տագնապի կարմիր մակարդակ շոգի պատճառով...
Տաշիրի շրջակայքում պտտահողմ է
Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ...
Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ...
Կան փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար...
Ամենաշատ