News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿՀ դատապարտյալը հաղորդում է տվել է այն մասին, որ քրեակատորաղական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ ծառայության գծով հովանավորության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

Դեպքի առթիվ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը  առանձնապես խոշոր չափերով:

Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում շատերն են հարցաքննվել, առաջիկայում կլինեն նաեւ մեղադրյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ