News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր երեխաներ ունեն, կարող են ավելի արդյունավետ լինել աշխատանքում. սա վերաբերում է հատկապես կանանց:

Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, հետազոտությունը ցույց է տվել, որ երեխան կամ մի քանի երեխաները կարող են նպաստել ծնողների ավելի արդյունավետ աշխատանքին՝ նրանց կարիերայի սկզբնական կամ ավելի ուշ շրջանում: Պարզվել, որ մայրերը, ովքեր նվազագույնը երկու երեխա ունեն, բոլորից լավ են աշխատում: Հետազոտողներն ամերիկյան Միսուրի նահանգի Սենթ Լուիս Դաշնային պահեստային բանկից ուսումնասիրել են մոտ 10 հազար տղամարդու եւ կնոջ օրինակ: Արդյունքները ցույց են տվել, որ մեկ երեխա ունեցող տղամարդն աշխատում է նույն կամ ավելի պակաս արդյունավետությամբ, քան իր գործընկերները, որոնք երեխա չունեն: Այնուամենայնիվ, տղամարդիկ, ովքերի մեկից ավելի երեխա ունեն, ավելի արդյունավետ էին, քան գործընկերները, որոնք մեկ երեխա ունեին, կամ առհասարակ երեխաներ չունեին: Կանայք, ովքեր երեխաներ չունեին, պակաս արդյունավետ էին, քան գործընկերներըլ որոնք երեխա ունեին: «Նվազագույնը երկու երեխա ունեցող մայրերն ավելի արդյունավետ են աշխատում, քան նրանք, ովքեր մեկ երեխա ունեն, քան եւ մայրերն առհասարակ ավելի արդյունավետ են աշխատում, քան այն կանայք, որոնք երեխաներ չունեն»,- նշում են ամերիկացի հետազոտողները: Երկու երեխաներ ունեցող հայրերը, համաձայն գիտնականների, իրենց հերթին, ավելի արդյունավետ են աշխատում, քան նրանք, ովքեր մեկ երեխա ունեն, կամ երեխաներ չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ