News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի՝  կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մասով Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքից որեւէ պատասխան չկա:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբանը դիմել է դատարանի նախագահին, որպեսզի հասկանա, թե ինչով են պայմանավորված այսպիսի ուշացումները:

Դատարանը ուշացումները միշտ պատճառաբանել է հայերեն լեզվով թարգմանությամբ, տուժողների կողմից հնարավոր բողոքների ներկայացմամբ, ՌԴ-ի տոներով եւ ոչ աշխատանքային օրերով, որոնք սակայն այլեւս ընդունելի չեն:

Փաստաբանին բանավոր դատարանից պատասխանել են, որ այժմ նրա բողոքը քննարկում են: Երանուհի Թումանյանցը նշեց, որ փաստաբանները շատ անհանգստացած են, քանի որ կալանավայրում, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը, պայմանները շատ ավելի վատ են, քան այնտեղ, որտեղ դատապարտված անձը  պետք է գտնվի: «Դրանով սահմանափակում են նրա՝ ՀՀ տեղափոխելու հարցը, որովհետեւ առայժմ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Եթե Վերաքննիչ դատարանից մերժում գա կամ ոչ պատշաճ պատասխան, ապա փաստաբանները մտադիր են դիմել Վճռաբեկ դատարան»,-ասաց ՄԻՊ խորհրդականը՝ հավելելով, որ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված հայցերից եւս տեղեկություն չկա:

Նշենք, որ գործով տուժողները պահանջում էին մի քանի մլն ռուբլու փոխհատուցում, սակայն դատարանը վճռել էր, որ դրանք չպետք է քննվեն այս գործի շրջանակում, քանի որ քննության հետ չեն առնչվում:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ