News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դեռ չի դիմել Հայաստանի պատկան մարմիններին՝ դատապարտյալին Հայաստան տեղափոխելու հարցով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը հայտնեց, որ դեռ սպասում են Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի պատասխանին:

«Նոյեմբերի 25-ին Վերաքննիչը որոշում կկայացնի, այս պահին դեռ տեղափոխվելու մասին խոսք չկա: Սպասում ենք այդ որոշմանը: Մշտապես կապի մեջ ենք փաստաբաննեի հետ»,- ասաց նա:

Լիլիթի խոսքով՝ հոր մոտ ամեն ինչ նորմալ է, նա որեւէ առողջական խնդիր չունի:

Նշենք, որ Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը վերաբերում է դիտավորյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքին

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ